Երևանի արձաններ
Appearance
Երևանի արձաններ ցուցակը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում և հրապարակներում տեղադրված առանձին ծավալային ստեղծագործությունները[1][2][3]։ Ցուցակում չկան առանձին հուշահամալիրների մաս կազմող արձաններ և գերեզմաններում ու պանթեոններում տեղադրված հուշարձաններ, հուշարձան աղբյուրներ, հուշատախտակներ և խաչքարեր։
Ականավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ականավոր անձանց հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփան Շահումյան - կարմիր գրանիտ և բազալտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Իվան Ժոլտովսկին։ Տեղադրվել է 1931 թվականին Շահումյան հրապարակում։ Երևանի ամենահին մոնումենտալ արձանն է։
- Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է[4], ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝ մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մուտքի մոտ։ Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։
- Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է[4], ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր[5]։
- Հովհաննես Թումանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
- Ալեքսանդր Սպենդիարյան - բրոնզ և գրանիտ, հեղինակները Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
-
1. Ստեփան Շահումյան
-
2. Խաչատուր Աբովյան (Քանաքեռ)
-
3. Խաչատուր Աբովյան
-
4. Հովհաննես Թումանյան
-
5. Ալեքսանդր Սպենդիարյան
- Սայաթ-Նովա - մարմար, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Էդուարդ Սարապյան։ Տեղադրվել է 1963 թվականին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմաց, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։
- Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Գրիգոր Բադալյանն է։ Տեղադրվել է 1963 թվականին Մատենադարանի դիմաց։
- Մովսես Խորենացի - բազալտ, հեղինակը Երեմ Վարդանյանն է։ Տեղադրվել է 1965 թվականին Մատենադարանի դիմաց։
- Միքայել Նալբանդյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում։
- Ավետիք Իսահակյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետ Լիպարիտ Մադոյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմ Երիտասարդական մետրոյի մոտ։
-
1. Սայաթ Նովա
-
2. Անանիա Շիրակացի
-
3. Մովսես Խորենացի
-
4. Միքայել Նալբանդյան
-
5. Ավետիք Իսահակյան
- Մեսրոպ Մաշտոց - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։
- Մխիթար Գոշ - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մոտ։
- Ալեքսանդր Թամանյան - բազալտ և գրանիտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ Սպարտակ Պետրոսյան։ Տեղադրվել է 1974 թվականին Կասկադ համալիրի տարածքում, Մոսկովյան փողոցի վրա։
- Ալեքսանդր Գրիբոյեդով - բազալտ և գրանիտ, հեղինակը Հովհաննես Բեջանյանն է, ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյան։ Տեղադրվել է 1974 թվականին Օղակաձև զբոսայգու ստորին մասում, Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Այրարատ կինոթատրոնի դիմաց։
- Եղիշե Չարենց - կոփածո պղինձ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1985 թվականին Օղակաձև զբոսայգու միջին մասում, Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան կից։
- Առնո Բաբաջանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Դավիթ Բեջանյանն է, ճարտարապետ Լևոն Իգիթյան։ Տեղադրվել է 2003 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Կարապի լճի մոտ, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։
-
1. Մեսրոպ Մաշտոց
-
2. Մխիթար Գոշ
-
3. Ալեքսանդր Թամանյան
-
4. Եղիշե Չարենց
-
5. Առնո Բաբաջանյան
- Մարտիրոս Սարյան - մարմար, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան։ Տեղադրվել է 1986 թվականին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։
- Հակոբ Մեղապարտ - գրանիտ, հեղինակը Խաչատուր Իսկանդարյանն է։ Տեղադրվել է 1987 թվականին հրատարակչությունների շենքի դիմաց։
- Արմեն Տիգրանյան - բազալտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան։ Տեղադրվել է 1987 թվականին Օղակաձև այգում Հյուսիսային համալսարանի դիմաց։
- Կոմիտաս - բրոնզ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան։ Տեղադրվել է 1988 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի դիմաց։
- Վիլյամ Սարոյան - բրոնզ, հեղինակը Դավիթ Երևանցին է, ճարտարապետներն են՝ Ռուբեն Հասրաթյանն ու Լևոն Իգիթյանը։ Տեղադրվել է 2008 թվականին Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։
-
1. Մարտիրոս Սարյան
-
2. Հակոբ Մեղապարտ
-
3. Արմեն Տիգրանյան
-
4. Կոմիտաս
-
5. Վիլյամ Սարոյան
Սուրեն Սպանդարյան - բրոնզ, հեղինակը Թադևոս Գևորգյանն է, ճարտարապետներն են Լ, Գևորգյան, Գ, Հարությունյան և Վ, Գևորգյան։ Տեղադրվել է 1990 թվականին Սպանդարյան հրապարակում (այժմ Գարեգին Նժդեհի հրապարակ)։
- Մովսես Խորենացի - տուֆ, հեղինակը Ա. Պողոսյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
- Արամ Խաչատրյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետ՝ Ռոմիկ Մարտիրոսյան։ Տեղադրվել է 1999 թվականին Ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմաց։
- Ալեքսանդր Մյասնիկյան - հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1980 թվականին Կոմայգու (այժմ՝ Անգլիական) և Մանկական այգիների միջև։
- Գևորգ Էմին - բրոնզ, հեղինակը Աշոտ Արամյանն է։ Տեղադրվել է 2010 թվականին Սիրահարների այգում։
-
1. Սուրեն Սպանդարյան
-
2. Մովսես Խորենացի
-
3. Արամ Խաչատրյան
-
4. Ալեքսանդր Մյասնիկյան
-
5. Գևորգ Էմին
- Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև - բազալտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետն է Ռոմեո Ջուլհակյանը։ Ստեղծվել է 1943 թվականին, տեղադրվել է 2002 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։
- Հովհաննես Այվազովսկի - բրոնզ և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Տեղադրվել է 2003 թվականին Օղակաձև այգում՝ Կամերային երաժշտության տան մոտ։
- Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Արամ Ղարիբյանն է։ Տեղադրվել է 1999 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
-
1. Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց
-
2. Հովհաննես Այվազովսկի
-
3. Անանիա Շիրակացի
- Դավիթ Անհաղթ - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերժ Մեհրաբյանն է, ճարտարապետն Է. Սաֆարյան։ Տեղադրվել է 1985 թվականին Երևանի Նոր Զեյթուն վարչական շրջանում։
- Վահան Թեքեյան - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1990 թվականին Երևանի համար 92 միջնակարգ դպրոցի բակում։
- Վահան Տերյան - բազալտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետն է Համլետ Խաչատրյանը։ Տեղադրվել է 2000 թվականին Օղակաձև այգում։
Հեծյալների արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սասունցի Դավիթ - կոփածո պղինձ և բազալտ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին[6]։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի։ Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա։ Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը։ Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է[7]։ Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում՝ դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը[8]։
- Վարդան Մամիկոնյան - կոփածո պղինձ և ավազաքար, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Ստեփան Քյուրքչյան։ Տեղադրվել է 1975 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, Կինոյի տան դիմաց։ Բարձրությունը պատվանդանի հետ՝ մոտավորապես 15 մետր է[9]։
- Գայ (Հայկ Բժշկյանց) - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Նազարյանն է, ճարտարապետը՝ Սարգիս Գուրզադյան։ Տեղադրվել է 1977 թվականին Նորքի առաջին զանգվածում։
- Անդրանիկ Օզանյան - բրոնզ և բազալտ, հեղինակը Արա Շիրազն է, ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյան։ Տեղադրվել է 2002 թվականին Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց։
- Հովհաննես Բաղրամյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետը՝ Էդուարդ Արևշատյան։ Տեղադրվել է 2003 թվականին Բաղրամյան փողոցում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։
-
1. Սասունցի Դավիթ
-
2. Վարդան Մամիկոնյան
-
3. Գայ
-
5. Հովհաննես Բաղրամյան
Կիսանդրիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրան Պետրոսյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1989 թվականին Օղակաձև այգում՝ Շախմատի տան դիմաց։
- Անդրեյ Սախարով - կոփածո պղինձ, բազալտ, հեղինակը Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան։ Տեղադրվել է 2001 թվականին Անդրեյ Սախարովի հրապարակում։
- Սայաթ-Նովա - բրոնզ, հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասքելենյանն է։ Տեղադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 16-ին Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկում, Սայաթ Նովա ռեստորանային համալիրի դիմաց։
- Մաքսիմ Գորկի - բրոնզ, տեղադրված է Լևոն Շանթի դպրոցի (նախկինում Մաքսիմ Գորկու անվան դպրոց) առաջ։
-
1. Տիգրան Պետրոսյան
-
2. Անդրեյ Սախարով
-
3. Սայաթ-Նովա
-
4. Մաքսիմ Գորկի
- Նար-Դոս - բազալտ, հեղինակը Սամվել Մանասյանն է։ Տեղադրվել է 1956 թվականին Երևանի № 14 դպրոցի դիմաց։
- Հունան Ավետիսյան - բրոնզ, բազալտ, հեղինակը Թերեզա Միրզոյանն է, ճարտարապետ՝ Է. Սարապյան։ Տեղադրվել է 1956 թվականին Երևանի № 74 դպրոցի դիմաց։
- Լևոն Օրբելի - բազալտ, հեղինակը Գաբրիել Եփրեմյանն է։ Տեղադրվել է 1972 թվականին Ֆիզիոլոգիայի ինստիտուտի բակում։
- Վահան Տերյան - մարմար, հեղինակը Արշամ Շահինյանն է։ Տեղադրվել է 1964 թվականին № 60 դպրոցի առջև։
- Ալեքսանդր Շիրվանզադե - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետը՝ Ֆ. Դարբինյանը։ Տեղադրվել է 1958 թվականին № 20 դպրոցի առջև։
- Դանիել Վարուժան - տուֆ, հեղինակը Ա. Ավետիսյանն է։ Տեղադրվել է 2003 թվականին Վարուժան թաղամասում։
Հայոց արքաների արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արգիշտի Ա - տուֆ և բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Էդվարդ Բասրոյան։ Տեղադրվել է 2002 թվականին Էրեբունի հրապարակում, Էրեբունի թանգարանի շենքի դիմաց։
- Տիգրան Մեծ - մարմար և գրանիտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Ռազմիկ Օհանյանը։ Տեղադրվել է 2004 թվականին Նոր Նորքի երկրորդ զանգվածում, վիշապների այգու հարևանությամբ։
- Տրդատ Ա - տուֆ, հեղինակը Ռաֆիկ Սարգսյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։
-
1. Արգիշտի Ա
-
2. Տիգրան Մեծ
Թեմատիկ արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդանիշ արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայր Հայաստան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան։ Տեղադրվել է 1967 թվականին Երևանում Հաղթանակի այգում։ Երևանի ամենաբարձր արձանն է։ Արձանի համար որպես նախատիպար վերցվել է կոնկրետ բնորդուհի, նա երևանաբնակ Ժենյա Մուրադյանն էր։ Արձանը խորհրդանշում է արդեն ընդհանուր հավաքական կերպար՝ հայ ռազմական ոգու, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգևորող հայ մոր, կնոջ, քրոջ կերպար։
- Մայրություն - բազալտ, քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան։ Տեղադրվել է 2004 թվականին, Զորավար Անդրանիկի պողոտայում։
- Սպասում - բրոնզ և գրանիտ, հեղինակը Ստեփան Թարյանն է։ Ստեղծվել է 1947 թվականին, տեղադրվել է 2000 թվականին Օղակաձև այգում։
-
1. Մայր Հայաստան
-
2.Մայրություն
-
3. Սպասում
- Զարթոնք - մարմար և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է։ Տեղադրվել է 2001 թվականին Փավստոս Բուզանդի փողոցում։
- Մելամաղձություն - բրոնզ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետ Աշոտ Կարապետյան։ Ստեղծվել է 1959 թվականին, տեղադրվել է 2003-ին Փավստոս Բուզանդի փողոցում՝ «ՆՓԱԿ» Նորարար փորձառական արվեստի կենտրոնի շենքի դիմաց։
- Մեղեդի - ալյումին և գրանիտ, հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյան։ Տեղադրվել է 1965 Թատերական հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։
Առասպելական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վահագն Վիշապաքաղ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1969 թվականին Մաշտոցի պողոտայում, այժմ Ծովակալ Իսակովի պողոտայում է։
- Հայկ Նահապետ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում։
- Տորք Անգեղ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1982 թվականին Երևանում Նոր Նորքի երկրորդ և չորրորդ զանգվածների միջև։
- «Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան - տրավերտին, հեղինակը՝ Վիգեն Ավետիս։ Տեղադրվել է 2008 թվականին Երևանում Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց։
-
1. Վիշապաքաղ Վահագն
-
2. Հայկ Նահապետ
-
3. Տորք Անգեղ
-
4. Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ
Ավետարանական և կրոնական թեմաներով արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիստոսի ձեռքեր - մարմար, Կարրարա քաղաքի նվերն է։ Տեղադրվել է 1967 թվականին Օղակաձև այգում, այժմ մետրոյի Երիտասարդական կայարանի և Իսահակյանի արձանի մոտ։ Խորհրդային տարիներին հայտնի էին, որպես «Բարեկամության ձեռքեր»[10]։
- Աղոթողը - տուֆ, քանդակագործը Ե. Հունանյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։
- Նոյյան տապանը Արարատ լեռան վրա - տուֆ, քանդակագործ՝ Գ. Ղազարյան։ Տեղադրվել է 2000 թվականին։
- Տիրամոր արցունքը - տուֆ, քանդակագործ՝ Բ. Սարգսյան։ Տեղադրվել է 2000 թվականին։
- Ավետում - տուֆ, քանդակագործ՝ Ս. Մարտիրոսյան։ Տեղադրվել է 2000 թվականին, Շերամի փողոցում։
-
1. Քրիստոսի ձեռքեր (Բարեկամության ձեռքեր)
-
2. Աղոթողը
-
3. Նոյյան տապանը Արարատ լեռան վրա
-
4. Տիրամոր արցունքը
-
5. Ավետում
- Նոյ - պղինձ, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։ Տեղադրվել է 2000 թվականին, ՀՀ նախագահի նստավայրի առաջ։ 2011-ին տեղափոխվել է շենքի հետնամաս։
- Սուրբ ընտանիք - պղինձ, քանդակագործ՝ Գևորգ Գևորգյան։ Տեղադրվել է 1987 թվականին, Ավան-Առինջի շուկայամերձ հրապարակում։
- Խորհրդավոր ընթրիք - տուֆ, քանդակագործ՝ Ա. Բաբայան։ Տեղադրվել է 2003։
- Տրդատի մկրտությունը Գրիգոր Լուսավորչի կողմից - տուֆ, քանդակագործ՝ Յուրիկ Սամվելյան։ Տեղադրվել է 2003 թվականին։
-
1. Նոյ
Գրական և կինոյի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պեպո - բազալտ, հեղինակը Գրիգոր Ահարոնյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մոտ՝ Անգլիական այգում[11]։
- Տղամարդիկ - բրոնզ, պատկերված են Էդմոնդ Քեոսայանի նույնանուն կինոնկարի հերոսները՝ Վազգենը, Արամը, Սաքոն և Սուրենը։ Քանդակագործն է Դավիթ Մինասյանը։ Տեղադրվել է 2007 թվականին Մարտիրոս Սարյանի այգում, «Կոզիրյոկ» սրճարանի հարևանությամբ, որտեղ և ծավալվում են ֆիլմի հիմնական գործողությունները։ Նվիրված է Էդմոնդ Քեոսայանի 70 և կինոնկարի 35-ամյակներին[12]։
- «Անուշ և Սարո» - բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1973 թվականին Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում։
-
1. Պեպո
-
2. Տղամարդիկ
-
3. Անուշ և Սարո
Այլ թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարաբալա - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված տեղափոխվեց Երվանդ Քոչարի փողոց։ Այժմ կրկին Աբովյան փողոցում է։
- «Հռոմեացի զինվոր» - բրոնզ, հեղինակը Ֆեռնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2005 թվականին Կասկադ համալիրի տարածքում։
- «Կատու» - բրոնզ, հեղինակը Ֆեռնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2002 թվականին Կասկադ համալիրի տարածքում։
- Ղարաբաղցի կինը - կոփածո պղինձ, հեղինակը Դավիթ Երևանցին է։ Տեղադրվել է 1985 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Տերյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում։ Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով[13]։
-
1. Կարաբալա
-
2. Հռոմեացի զինվոր
-
3. Կատու
-
4. Ղարաբաղցի կինը
Հանված արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Լենին - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ Լևոն Վարդանյան։ Տեղադրվել է 1940 թվականին Երևանում Լենինի հրապարակում (այժմ Հանրապետության հրապարակ), հանվել է Հայաստանի Հանրապետության օրոք 1991 թվականին։
- Իոսիֆ Ստալին - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան։ Տեղադրվել է 1950 թվականին Երևանում Հաղթանակի զբոսայգում, հանվել է 1962 թվականին։ Առանց պատվանդանի արձանի բարձրությունը 17 մետր էր։
- Մեշադի Ազիզբեկով - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է։ Տեղադրվել է 1932 թվականին Երևանում Մեշադի Ազիզբեկովի անվան հրապարակում, հանվել է 1988 թվականին։
- Ղուկաս Ղուկասյան - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ Հայկ Ասատրյան։ Տեղադրվել է 1935 թվականին Աբովյան փողոցի վրա՝ Երևանի պետական համալսարանի դիմաց, պայթեցվել է 1990 թվականին։
- Բանվոր - կոփածո պղինձ, հեղինակը Արա Հարությունյանն է, տեղադրվել է 1980 թվականին, հանվել է 1990-ական թվականներին։
-
5. Բանվոր
- Խաղաղության աղավնի - բրոնզ, հեղինակը Հակոբ Իշխանյանն է, տեղադրվել է 1974 թվականին Նոր Նորքի առաջին զանգվածում, Գայի պողոտայյում, Գայի արձանից փոքր-ինչ ներքև, հանվել է 1990-ական թվականներին։
- Ադամ ու Եվա - տուֆ, քանդակագործը Ս. Ղազարյանն է։ Տեղադրվել է 1980 թվականին Չարենց փողոցի սկզբնամասում։ Հանվել է 2009 թվականին։
-
1. Խաղաղության աղավնի
Երևանի արձանները ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սասունցի Դավթի արձանին անդրադարձել են ԽՍՀՄ և ՀՀ նամականիշերում։
- Սասունցի Դավթի արձանը Երևանի 2750-ամյակին նվիրված ԽՍՀՄ 1968 թվականի փոստային նամականիշի վրա։
- Հայ ժողովրդական էպոսի հերոս Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակին նվիրված ՀՀ 2009 թվականի գեղաթերթիկ։
- Մայր Հայաստան հուշարձանին ՀՀ «Նամականիշ» ընկերությունը անդրադարձել է ոչ մեկ անգամ
- Մայր Հայաստան հուշարձանը և Հայրենական մեծ պատերազմի բարձրագույն պարգևը՝ Հայրենական մեծ պատերազմի շքանշանը պատկերված են 2010 թվականի փոստային նամականիշի վրա։
- Հայրենական մեծ պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված ՀՀ 2005 թվականի փոստային նամականիշ։
- Անանիա Շիրակացու արձանը պատկերված իր 1400-ամյակին նվիրված ՀՀ 2005 թվականի փոստային նամականիշի վրա։
- Հատված Ղուկաս Չուբարյանի Մեսրոպ Մաշտոց քանդակից հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված 2005 թվականի փոստային նամականիշի վրա։
- Հայկ Նահապետ, Հայկի (Օրիոն) համաստեղության խորքին ՀՀ 1997 թվականի փոստային նամականիշի վրա։
- Վահագն վիշապաքաղ, Վահագն (Հերկուլես) համաստեղության խորքին 1997 թվականի փոստային նամականիշի վրա։
Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մայր Հայաստանը» Երևանի ամենամեծ արձանն է՝ 52 մետր պատվանդանի հետ միասին, քանդակը 22 մետր է։
- «Երևանի սառը ջուր» արձանը Երևանում ամենափոքրն է։
- «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է։ Քաշը 3,5 տ է։
- Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Երևանի քաղաքապետարանի կայք, Երևանի հուշարձաններ
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները "ՎՄՎ Փրինթ" Երևան 2004 ISBN 99941-920-1-9
- ↑ Հռիփսիմե Սիմոնյան (2008). Սա մեր երկիրն է Հայաստան. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 978-99930-4-959-3.
- ↑ 4,0 4,1 Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, Երևան 1977
- ↑ «Աբովյանի արձանի մասին armcamping.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Սասունցի Դավիթ արձանի մասին armcamping.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Հայաստան ճանապարհորդական հանրագիտարան, Հայկական Խորհրդային Հանրագիտարանաի խմբագրություն, Երևան 1990
- ↑ «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Գայի արձանի մասին armcamping.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Քրիստոսի ձեռքերը Երևանում դարձան Բարեկամության ձեռքեր
- ↑ Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
- ↑ «armcamping.com կայքում «Տղամարդիկ».արձանախմբի մասին». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Պարզ և խորհրդավոր կանանց մարմնավորումը՝ երևանյան քանդակներում